ՔՊ նիստը թեժ է անցել. օրակարգում է եղել նաև Հայկ Սարգսյանի «փարթիի» թեման․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

․

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացի­ական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկ­վել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նիստ անելու գլխավոր թեման եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից կազմակերպված «փարթին», որը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների գրեթե բոլորի զայրույթն է հարուցել:

Ըստ մեր տեղեկու­թյունների՝ թե´ օրենսդիր, թե´ գործադիր հատվածի կարծիքով՝ Հայկ Սարգսյանը չպետք է նման միջոցառումներ կազմակերպեր, որի պատճառով իրենք նման տհաճ իրավիճակում են հայտնվել: Եվ վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչպես պետք է վար­վել «անհնազանդ» պատգամավորի հետ, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել:

Օրակարգային հար­ցերից են եղել նաեւ կրթության ոլորտում կատարվող շրջադարձային իրադար­ձությունները, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետ կապված տարբեր հարցեր ու խնդիրներ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչներն են ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, էդուարդ Աղաջանյանն ու Արփինե Դավոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ