Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Գործադիրը հուլիսի 30-ի նիստի ժամանակ որոշեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

--00—ԼՄ