Սաթիկ Սեյրանյանի դիմումի պատասխանն ուղարկվել է դեռևս հուլիսի 15-ին. Վահան Հունանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Հունանյան

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել, թե դիմում-նամակ են ուղարկել պարետ Տիգրան Ավինյանին դիմակների կրման վերաբերյալ և իբրև մինչ այժմ պատասխան չեն ստացել:

Տեղեկացնեմ, որ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դիմումի պատասխանը ուղարկվել է դեռևս հուլիսի 15-ին»:

--00--ԱԹ