Մայրաքաղաքի զբոսայգիներում ԲԸՏՄ-ն էական խախտումներ չի արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

հասարակական

Հուլիսի 30-ին վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճիհարակից զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակը ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելուպահանջների կատարմանը։Էական խախտումներ չեն արձանագրվել։Հայտնաբերվել է դիմակ չկրելումեկդեպք`ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

ԲԸՏՄ-ն շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

--0--ԿԿ