Դաշտում զրո կշիռ ունեցող Քոչարյանին Փաշինյանը կարողացավ մեծ կերպար դարձնել․ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն համոզմանն է, որ Քոչարյանին Փաշինյանն ապիկար կերպով քաղաքական դաշտ վերադարձրեց: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա նշեց, որ դաշտում զրո կշիռ ունեցող Քոչարյանին Փաշինյանը կարողացավ մեծ կերպար դարձնել:

«Քոչարյանի՝ կոռուպցիայի մասին խոսելը մարմնավաճառի՝ կուսության մասին խոսելու նման է: Քոչարյանի թիկնազորը կարող էր մարդ սպանել ու անպատիժ մնալ: Հների վերադարձն անհնար է, քաղաքացին Սարգսյանին, Քոչարյանին երբեք չի ընտրի»,- հավելեց Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ