Տավուշում հրետակոծությունից տուժած շինությունների վերականգնման աշխատանքները մեկնարկել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Տավուշի մարզում հրետանակոծությունից տուժած շինությունների վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը` հրապարակելով համապատասխան տեսանյութ: 

Նշվում է, որ կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնման համար: 

--0--ԱՀ