Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նրա ինքնազգացողությունը գնահատվում է լավ։ «Առաջին տիկինը կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո»,- ընդգծել է մամուլի ծառայությունը։  

Վերջերս կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։ Հուլիսի 7-ին նա տեղեկացրել էր, որ ստացել է թեստի դրական պատասխան։ 

--0--ԱՀ