Եթե կառավարությունն աչքաթող անի խնդիրը՝ անասունների մասսայական մորթ է լինելու․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

․

Եթե կառավարությունն աչքաթող անի խնդիրը՝ անասունների մասսայական մորթ է լինելու, հետո էլ՝ մսի գնի աճ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան   խմբակցության  պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Գյուղացիներին մտահոգում է խոտի սակավությունը։

Դաշտից մեկ տուկը գնում են 1000 դրամով։ Մինչև տեղ են հասցնում գինն ավելանում և 100-200 դրամով։

Եթե կառավարությունն աչքաթող անի խնդիրը՝ անասունների մասսայական մորթ է լինելու, հետո էլ՝ մսի գնի աճ»։

--0--ԱՀ