Ես չեմ բացառում հանդիպում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

«Մի անհեթեթ, ոչնչի մասին գործի շրջանակներում հրավիրվել եմ հարցաքննության։ Հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործն է։ Վերջին 8 ամիսներին իշխանություններն ամեն գնով փորձում են քրեական հետապնդում իրականացնել իմ նկատմամբ։ Հարցաքննության հրավիրելու հիմքեր չկային,ուր մնաց՝ կալանավորեին», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

Ըստ Վանեցյանի՝ «Օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիր ունի ՀՀ ղեկավարությունը և ԱԱԾ գործող ղեկավարը։ Իշխանությունները ձախողել են իրենց աշխատանքը։ Առողջապահական և տնտեսական հարցերը լուծելու փոխարեն իշխանությունը զբաղված է իր ընդդիմախոսներին լռեցնելով»։

«Ես չեմ բացառում հանդիպում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Քաղաքական գործընթացները հանդիպումներ են ենթադրում բոլոր քաղաքական ուժերի հետ», - նշել է Վանեցյանը

։--00—ԼՄ