Ստաս Նամինը ներկայացրել է «Հայաստանի հնագույն տաճարներ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

մշակույթ

Երաժիշտ ու պրոդյուսեր Ստաս Նամինի նոր վավերագրական ֆիլմը նվիրված է Հայաստանի պատմությանն ու մշակույթին։

«Ուզում էի այս ֆիլմի պրեմիերան դեռ գարնանն անել, սակայն հայտնի իրավիճակը փոխեց ծրագերը, եւ առայժմ ոչ ոք չգիտի՝ ինչպես են աշխատելու կինոթատրոնները։ Միևնույն ժամանակ, իմ ֆեյսբուքյան էջում ֆիլմի թրեյլերը երեք հարյուր հազար դիտում ուներ։ Եվ դա անկախ այն հանգամանքից, որ այն լուսավորչական ու ոչ թե զվաարճացնող ուղղություն ունի։ Այդ պատճառով որոշեցի, որ «Հայաստանի հնագույն տաճարները» կարելի է ցուցադրել համացանցում, եւ դա հարմարավետ եւ անվտանգ կլինի մարդկանց համար»,- «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ զրույցում ասել է Ստաս Նամինը։

Ֆիլմը նախկինում ցուցադրվել է միայն մի քանի միջազգային փառատոնների ընթացքում, ուր բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել։ Այժմ արդեն ժապավենը հասանելի է բոլորին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

--0--ԿԿ