Խամենեին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները որակել է հանցագործություն Իրանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

աշխարհ

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել Է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել հուլիսի 31-ին Վաշինգտոնի կողմից իրանական միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերի նկատմամբ սահմանափակիչ միջոցների ընդլայնման ֆոնին:

«ԱՄՆ-ի պատժամիջոցները հանցագործություն են Իրանի դեմ»,- ասել Է Խամենեին: Նրա ելույթը, որը նվիրված Էր Իդե կուրբան (Կուրբան բայրամ) զոհաբերության կրոնական տոնին, հեռարձակել Է պետական հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--0--ԿԿ