Արցախի ՄԻՊ-ն ընդունել է Ստեփանակերտի՝ Կարմիր խաչի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

Բեգլարյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 30-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրեր և մտքեր են փոխանակվել օրակարգային որոշ հարցերի շուրջ:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և կորոնավիրուսի համավարակի համատեքստում, ինչպես նաև առաքելության պատրաստակամությունն Արցախի բնակչությանը բազմակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում:

Իր հերթին Բերտրան Լամոնը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել ԿԽՄԿ առաքելության կողմից նախատեսվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել առկա համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

--00—ԼՄ