ԱՄՆ-ը 2,1 մլրդ կտրամադրի Sanofi-ին և GSK-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

աշխարհ

ԱՄՆ-ի կառավարությունը 2,1 միլիարդ դոլար կտրամադրի Ֆրանսիայի Sanofi դեղագործական կորպորացիային եւ Մեծ Բրիտանիայի GSK (GlaxoSmithKline) ընկերությանը, որոնք համատեղ պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է երկու ընկերությունների՝ հուլիսի 31-ին տարածված հայտարարությունների մեջ: Համաձայնագրի շրջանակներում այդ ընկերությունները հաջող աշխատանքի դեպքում պարտավորվում են ԱՄՆ-ին մատակարարել 100 միլիոն դոզա պատվաստանյութ:

Ըստ որում ապագայում ԱՄՆ-ի իշխանությունները կկարողանան լրացուցիչ ստանալ 500 միլիոն դոզա պատվաստանյութ: Նշվում Է, որ հատկացված միջոցների մեծ մասը բաժին կհասնի հենց Sanofi-ին: ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարի խոսքով՝ իշխանությունների համապատասխան ներդրումները «բարձրացնում են մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ անվտանգ պատվաստանյութի ստացման հավանականությունը»:

Sanofi и GSK-ն պլանավորում են պատվաստանյութի, որը հիմնված Է ԴԱԹ-ի վերահամակցման տեխնոլոգիայի վրա, կլինիկական փորձարկումներն սկսել այս տարվա սեպտեմբերին եւ այն վաճառքի թողարկել 2021 թվականի առաջին կիսամյակում: Ֆրանսիայի կորպորացիայի հավաստիացմամբ՝ պատվաստանյութը կլինի «արդյունավետ եւ հուսալի» եւ կարտադրվի մեծ ծավալներով: Sanofi-ում վստահ են, որ պատվաստանյութը հաջող փորձարկումներ անցնելու դեպքում կորպորացիան կկարողանա արտադրել տարեկան մինչեւ 1 միլիարդ դոզա: Կորոնավիրուսի համվարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել Է ավելի քան 17,2 միլիոն մարդ, 673 հազարից ավելին մահացել Է: Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկները կատարում Է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ը երկրների թվում առաջատարն Է ինչպես ախտահարվածների՝ ավելի քան 4,4 միլիոն մարդ, այնպես Էլ մահացածների թվով՝ 152 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--0--ԿԿ