Հրդեհ՝ Արցախի պողոտայի էլեկտրոնիկայի խանութում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

հրդեհ

Հուլիսի 31-ին՝ ժամը 16:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

--00—ԼՄ