Քոչարյանը, ԲՀԿ-ն և այլք որևէ կապ չունեն հասարակության, հասարակական տրամադրությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ, իշխանությանը ո՛չ մտահոգում, ո՛չ էլ հուզում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով Քոչարյանի՝ օրերս ունեցած հարցազրույցին՝ Ռուբինյանն ասաց՝ այն, ինչով զբաղվում է Ռոբերտ Քոչարյանը, քաղաքականություն չէ: Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմադիր ուժերն առհասարակ՝ ԲՀԿ-ն, Քոչարյանը և այլք, որևէ կապ չունեն հասարակության ու հասարակական տրամադրությունների հետ:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 7 առաջարկներն էլ իրենց համար ընդունելի չեն՝ նշեց. «Ադրբեջանը ռազմատենչ, ապակառուցողական, փոխզիջումների չտրամադրված կողմ է, իսկ հուլիսյան մարտերը լավագույն գնահատականն են ոչ միայն Զինված ուժերի, այլև պետական կառավարման համակարգի: Ինչ վերաբերում է Զինուժին, ապա այն ոսկերչական ճշգրտությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը: 

«Բանակը փշրեց միֆը, թե Ադրբեջանը ռազմական գերակայություն ունի»,-նշեց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ