ՇՎՏՄ ներկայացուցիչները Կոտայքի մարզում խախտումներ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News 

ստուգում

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք այլ բնակավայրերում: Շինանյութի մի շարք խանութներում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների առնչությամբ կազմվել են արձանագրություններ: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

--00--ԱԹ