Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Լոռու մարզպետը լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

1

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրառում արել:

«Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ՝ այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը:

Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի:

Շնորհակալություն ոստիկանության և ԱԻՆ մեր աշխատակիցներին»:

1
1

--00—ԼՄ