Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են «Mitsubishi Chariot»-ն ու «ВАЗ 2106»-ը. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

վթար

Օգոստոսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմանում Մասիս-Սայաթ-Նովա գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Opel» և «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։ 

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

--00—ԼՄ