ՀՀ Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխը Կիևով մեկնել է Կոսովո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Կոսովո

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխը Կիևով մեկնել է Պրիշտինա: Այդ մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:

«Բորիսպիլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում զորախմբի անդամներին ողջունել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Տիգրան Ապկարյանը։

1

--00—ԼՄ