Էջմիածնում «Mitsubishi»-ի և «ՎԱԶ-2106»-ի բախման վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

մահ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 08։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքից Սայաթ-Նովա գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածնի խճուղու 2-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մարիամ Մ․-ն (ծնված 1969 թ.) հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ մահացել է, իսկ Հովհաննես Մ․-ն տեղափոխվել է Մասիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները Բաղդասար Մ․-ին (ծնված 1956 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

--00—ԼՄ