Պատրաստ ենք վեադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Արցախի նախագահը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով  Ալիևի ռազմական կռետորաբանությանը, բանակցային գործընթացին միջազգային անդրադարձին ու Արցախի դիրքորոշմանը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի իշխանության ու ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և տարածաշրջանում հումանիտար աղետով։

«Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, ազատագրել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ չէր կարող անպատասխան թողնել Ադրբեջանի նախագահի վերջին՝ անհիմն հայտարարությունները։

Արցախի նախագահը հրապարակված տեսանյութին կից նաև ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի:

Շրջանի համայնքի ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու»:

--00—ԼՄ