Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Արցախի ՊԲ

Օգոստոսի 1-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից:

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս նոր պաշտոններում ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս