Գեղարքունիքում «BMW»-ն շրջվել է, զորամասի հրամանատարը տեղում մահացել է, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

վթար

Oգոստոսի 1-ին ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «BMW» մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այս պահին քննիչները վթարի վայրի զննություն են կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ մահացածը 38-ամյա Ա. Ղ.-ն էր, որը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար. նա ուղևորն էր, իսկ վարորդը 46-ամյա Կ. Կ.-ն է։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս