Բիզնեսը պետք է շնչի, տնտեսական մոտալուտ ճգնաժամը խորն է լինելու, մեծ վնասներ է հասցնելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

«Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ կան, որոնք իրենց վարքագծով փաստում են՝ արտակարգ դրության մեջ տրամաբանություն չկա, ու որ օր առաջ պետք է վերացվեն սահմանափակումները: Այն ուղղակիորեն բիզնեսին է խփում»,- 24TV-ի «Հարցուզրույց» հաղորդման ժամանակ ասաց Հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը:

«Ռեստորաններին օժանդակելու հարցի քննարկումն ուշացած է: Օժանդակություն չենք պահանջում, հստակ ասում ենք՝ վերացրեք արտակարգ դրությունը: Բիզնեսը պետք է շնչի, տնտեսական մոտալուտ ճգնաժամը խորն է լինելու ու մեծ վնասներ է հասցնելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ