ԱԱՏՄ-ն Ծաղկաձորի հյուրանոցներում խախտումներ է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

Ծաղկաձոր

ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողական աշխատանքներ է անցկացրել Ծաղկաձորում։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։

​Ամենամտահոգիչ խախտումներն առնչվում են ախտահանման աշխատանքներին․ դրանց իրականացումն ու գրանցումը գրանցամատյաններում կատարվում են զգալի թերություններով։ Հաճախ չեն պահպանվում փակվող աղբամանների, աշխատողների ջերմաչափման ու դրա գրանցամատյանի վարման, լողավազաններում անվտանգության ապահովման և այլ նորմեր։

--00--ԱԹ