Արթիկում բանջարեղեն խորովելը տխուր վերջաբան է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

բանջարեղեն

Երեկ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Անկախության 29 շենքի բակում տեղադրված շարժական ավտոտնակում։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարզվել է, որ Արթիկ քաղաքի բնակիչ Նելլի Ավետիսյանին պատկանող նշված ավտոտնակի մոտ բանջարեղեն են փորձել խորովել, որի ժամանակ էլ կրակը տարածվել է դեպի ավտոտնակը։ 

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

--00--ԱԹ