Մեր սահմանապահ բնակիչները հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ. Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր կատարած այցից՝ կից նշելով.

«Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել են Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:

Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:

Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»:

--00--ԱԹ