Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Ներկայումս Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1179 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 959:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6919 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 251-ը:

--0--ԿԿ