«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

սպորտ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա պաշտպանը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», «Հովերլայում» և «Գորնյակում», Սլովակիայի Բարձրագույն խմբի «Սենիցա» թիմում, իսկ նրա նախորդ ակումբը Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովն» էր, որտեղ Գոնչարը խաղում էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:

Իգոր Գոնչարը 5 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում:

Ուկրաինացի նորեկն այս օրերին «Ալաշկերտի» կազմում մասնակցում է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ընթացող ուսումնամարզական հավաքին:

--0--ԿԿ