«Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի թիմի պաշտպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել շարունակել համագործակցությունը թիմի պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուի հետ, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Սեմեդուի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 100 միլիոն եվրո:

26-ամյա պաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին պորտուգալական «Բենֆիկայից»: Կատալոնական ակումբը Սեմեդուի տեղափոխության դիմաց վճարել է 35 միլիոն եվրո:

Նելսոն Սեմեդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: 

--0--ԿԿ