Աննա Վարդապետյանի և Ռուստամ Բադասյանի հարաբերությունները լարվել են. 168.am

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Աննա Բադասյան
168.am-ի տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարվել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և վարչապետի օգնական, Բադասյանի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանի հարաբերությունները:

Հիշեցնենք, որ վերջինս եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի, նախկին նախարար Դավիթ Հարությունյանի օգնականը, Արտակ Զեյնալյանի տեղակալը, որին փոխարինելուց հետո Բադասյանը հեռացրեց Վարդապետյանին:

Կարճ ժամանակ անց նա հայտնվեց վարչապետի օգնականի պաշտոնում եւ սկսեց համակարգել դատական համակարգը եւ իրավապահը ոլորտը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ փաշինյանական զանգովի արդարադատությունը հասել է այնտեղ, որ քաղաքական պատվերները պատվով կատարելու համար Վարդապետյանը ինքն է գրում քննիչների որոշումները, զեկուցում ու փոխանցում կալանքի ցուցումները եւ այլն:

Նա ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի հետ տանդեմ է դարձել ընդդեմ Բադասյանի, եւ ըստ լուրերի՝ տեղյակ է բոլոր օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների բովանդակությունից, անհնազանդներին սպառնում է անձնական բնույթի տեղեկատվության արտահոսքով եւ այլն:

Փաշինյանի վստահությունը վայելող Բադասյանին այս ամենն, անկասկած, դուր չի գալիս, սակայն առայժմ նա չի կարողանում միանձնյա ազդեցություն ձեռքբերել դատական համակարգում եւ «գույքագրում» է Վարդապետյանի ակնհայտ հանցավոր գործունեությունը, որի մասին շատ են սկսել խոսել իրավապահ համակարգում: --00—ՄՀ