Ադրբեջանը հատուկ օպերացիա է իրականացրել Ռուսաստանի տարածքում. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

ստեփան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն են կարող ունենալ: Ակնհայտ է, որ դրանց մասնակցություն է ունեցել Ադրբեջանը՝ պետական մակարդակով:

Դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հատուկ օպերացիա է իրականացրել Ռուսաստանի տարածքում: Նման արարքները չեն ներվում: Դա Ռուսաստանի ինքնիշխանության դեմ գործողություն է, ինչն ոչ մի իրեն հարգող պետություն անպատասխան չի թողնում: Հակառակ դեպքում դա կարող է կրկնվել: Սա արդեն հայ-ադրբեջանակ կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է:

Նման դեպքերում միշտ պատասխանը համարժեք է լինում: Տեսնենք»:

--00--ԱԹ