Այսօր Մաշտոցի պուրակում սրճարանի շինարարություն է, վաղը կնկատեք բարձրահարկ շենք. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր արդեն շատերն են նկատել, որ Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն: Վաղը կնկատեք հսկայական բարձրահարկ շենքը, որը Մարությանը թույլատրել է կառուցել բակային տարածքի մեջտեղում` Մաշտոցի պուրակից մի քանի մետր այն կողմ:

Մյուս օրն էլ կարծում եմ շատերը կնկատեն, որ շինարարություն է իրականացվում օղակաձև զբոսայգում, որի լուսանկարը արել եմ դեռևս նախորդ տարվա ավարտին:

Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա: Քանի որ երբեմնի խնդիրներ բարձրաձայնողները, տրակտորի դիմացը փակողները այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են: Հիմա իրենց ժամանակն է»:

--00--ԱԹ