Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է առաջիկա օրերին կայանալիք չարտերային չվերթները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

ինքնաթիռ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է.

«Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները.

Մոսկվա - Երևան - 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին;

Կալուգա - Երևան - 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10։30-ին;

Մոսկվա - Երևան - 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։

Չվերթի վերաբերյալ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։

--00--ԱԹ