Մորի Կոնեն ճանաչվել է Հայաստանի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հավաքելով 137 միավոր` Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն:

31 միավորով 2-րդ հորիզոնականում է «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը:

22 միավորով 3-րդ տեղում է «Լոռի ՖԱ»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

--0--ԿԿ