Այլընտրանքի առաջ ենք կանգնած՝ համակերպվել գազի գնի թանկացման հե՞տ, թե՞ ինչ ինչ բաներ զիջել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ գազի գնի բարձրացումը կազդի էներգատար ծառայությունների վրա: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում Թունյանը նշեց՝ գազի գինն ավելի շատ քաղաքական, քան թե տնտեսական էլեմենտ է պարունակում:

«Այլընտրանքի առաջ ենք կանգնած՝ համակերպվել գազի գնի որոշակի թանկացման հե՞տ, թե՞ ինչ-ինչ բաներ զիջել: Զիջելու բան էլ չի մնացել, մեր գրեթե բոլոր էներգետիկ ակտիվներն անցել են «Գազպրոմին»,- հավելեց «Իմ քայլի» պատգամավորը:

Ինչ վերաբերում է համավարկով պայմանավորված տնտեսական խնդիրներին, ապա Թունյանը նշեց. «Կորոնավիրուսի տնտեսական խնդիրների ամենաթեժ փուլը հաղթահարել ենք, բայց անկախ հանգամանքից, թե երբ կհանվեն սահմանափակումները, տնտեսական ոլորտի վերականգնումը միանագամից չի լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ