Արարատի մարզում 31-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

․

Արարարտի մարզում այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Հրաչիկ Օ.-ն Այգեզարդ գյուղի Ա. Ղարիբյան փողոցում իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Շուշանիկ Բ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին հայտնել ոստիկանության Մասիսի բաժին:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

--0--ԱՀ