Լավ լուր` Զեյթունում բնակվողների համար. բարեկարգվում է Ռուբինյանց-Սևակ խաչմերուկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

․

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Լավ լուր Զեյթունում բնակվողների համար: Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ բարեկարգվում է թաղամասի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ռուբինյանց-Սեւակ խաչմերուկը: Այստեղ, մասնավորապես, հայտնի սուպերմարկետի մուտքին հարակից ավտոկայանատեղին վերացվում է՝ փոխարենը կառուցվում է մայթ: Տվյալ հատվածում կայանումը կարգելվի»:

--0--ԱՀ