Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Ա Սերիա

Իտալիայի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Սերիա Ա-ի կազմակերպիչները: 2020/21 մրցաշրջանի առաջին տուրը նախատեսված է սեպտեմբերի 19-ին: Սերիա Ա-ի մրցաշրջանը կավարտվի 2021 թվականի մայիսին: Այս տարի հանդիպումները կանցկացվեն նաև սուրբծննդյան արձակուրդների ընթացքում:

Արդեն ավարտված մրցաշրջանի Իտալիայի չեմպիոն դարձավ Թուրինի «Յուվենտուսը»:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ