«Արաբկիր» ԲԿ-ում 2-ամյա երեխա է մահացել. նա վայր էր ընկել 4-րդ հարկի պատուհանից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

երեխա

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

«Երեկ, ժամը 21:30-ին հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, որ երեխան մահացել է: Այժմ քննություն է կատարվում, երեխան վայր էր ընկել չորրորդ հարկից, բայց հանգամանքները քննությամբ կպարզվեն»,- նշեցին ոստիկանությունից:

2-ամյա երեխան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 18-ին Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։ --00—ՄՀ