Արթուր Մեսչյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News  

Thumbnail

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ արձագանքելով լուրերին, թե Մեսչյանը հեռանում է:

Քաղաքապետը հիշեցրեց՝ իր պաշտոնավարման հենց սկզբից Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ գալիս է մոտ 2 տարի ժամկետով, այդ ժամկետը մոտենում է ավարտին:

«Շատ բնական է, որ ինչպես և սկզբից ասել է իմ և մեր բոլորի կողմից շատ հարգված պարոն ՄԵսչյանը, այժմ մնում է իր խոստման շրջանակներում: Նա ի սկզբանե ասել է՝ գալիս եմ, երկու տարի միասին աշխատենք, հետո անդրադառնամ իմ գործերին»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Մեսչյանը սեփական դիմումի համաձայն է հեռանում, Մարությանն արձագանքեց.

«Բնական է՝ երբ հեռանա, սեփական դիմումի համաձայն պետք է հեռանա: Այսօր նա պաշտոնավարում է, երբ գա հեռանալու ժամանակը, կհայտարարվի, այդտեղ գաղտնի բան չկա: Նա իր պաշտոնավարման առաջին օրերից ասել է այդ մասին, որ այս օրը երբ գա, հարց չառաջանա»:

--00--ԱԹ