Սուրեն Պապիկյանն այցելել է Տավուշի հրետակոծված համայնքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզում է: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը շրջում են հրետակոծությունից տուժած համայնքներում՝ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, հետևում շինարարական աշխատանքների ընթացքին:

--00--ԱԹ