Յուրի Խաչատուրովի պաշտպանը պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել դատարանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Խաչատուրով

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին նա հայտնեց նիստի ընթացքում այն բանից հետո, երբ դատարանը կրկին հրաժարվեց տրամադրել Յուրի Խաչատուրովին սույն քրեական գործի նյութերի ռուսերեն թարգմանությունը։ 

Դատավորը նկատեց, որ բացարկի միջնորդությունը կքննարկի այն ստանալուց հետո, ինչին ի պատասխան պաշտպան Պողոսյանը ընդմիջում խնդրեց, որի ընթացքում կպատրաստի փաստաթուղթը։ 

Այժմ հայտարարված է 15 րոպե ընդմիջում։

--00--ԱԹ