Մարությանը 150 դրամի և մյուս ակցիաների ժամանակ կա՛մ լավ դերեր է խաղացել, կա՛մ դերն է փոխել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը համոզված է՝ եզրույթը, թե Մաշտոցի պուրակի դեպքում նախկիններն են մեղավոր, ծաղրի է նմանվում: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հռետորական հարց ուղղեց.

«2012-ին, երբ պուրակում կրպակներ էին տեղադրում, պարոն Մարությանն այն ժամանակ երևանցիներին վիրավորելով հարցնում էր, թե դուք ձեր երեխաներին չե՞ք սիրում, որ չեք գալիս պայքարելու: Հիմա նույն բանը ես իրեն եմ հարցնում՝ պարոն Մարության, Դուք սիրո՞ւմ եք ձեր երեխաներին»։

Ավագանու անդամն այն տեսակետին է, որ Մարությանը 150 դրամի ու մյուս ակցիաների ժամանակ կա՛մ լավ դերեր է խաղացել, կա՛մ դերն է փոխվել այժմ: «ՀՀԿ-ի ժամանակ թխկին լավ ծառ էր, կտրել չէր կարելի, հիմա՝ հակահեղափոխական է դարձել, իսկ գետնին պառկողներն այժմ պաշտոնյաներ են դարձել ու լռում են: Հետևաբար՝ կա՛մ նախկինում շոու էին անում, կա՛մ՝ պաշտոն ստացան ու ձայները կտրեցին,- շեշտում է մեր զրուցակիցն ու հավելում,- Մաշտոցի պուրակում, կարծում եմ, պայքար կծավալվի, ու ես պատրաստ եմ գնալ ու կանգնել այնտեղ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս