Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

․

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժում կազմակերպությունից Վարագյանին և Ռաֆայել Հովհաննիսյանին վարչական ձերբակալման էին ենթարկել ՎԻՎՕ 182 հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նրանք հենց նոր ազատ արձակվեցին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, որ ուղևորվում է դեպի Վայք քաղաք՝ իրավաբանական օգնություն տրամադրելու Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամանակ ձերբակալված բնապահպան Վահագն Վարագյանին:

«Ամուլսարում ընթացող ակցիայի ժամանակ ձերբակալվել է բնապահպան Վահագն Վարագյանը և նա ոստիկանության բաժնից զանգահարեց և խնդրեց, որպես փաստաբան իրավաբանական օգնություն տրամադրեմ իրեն, և ես հիմա ուղևորվում եմ Վայք քաղաք»,- նշել էր նա:

--0--ԱՀ