Բեյրութի պայթյունից տուժել են նաև հայաբնակ շրջանները, կա զոհ և վիրավորներ

ԵՐԵՒԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍ,  24News 

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայաբնակ Նոր Հաճն և Պուրճ Համմուտ թաղամասերը։ Ինչպես հայտնեցին 24News-ին ականատեսները, պայթյունի հետևանքով զոհվածների թվում կա նաև մեկ ազգությամբ հայ, ինչպես նաև բազմաթիվ վիրավորներ։ 

Բեյրութ

«Պայթյունն այն աստիճան ուժեղ էր, որ գրեթե բոլոր խանութների, տների պատուհաններն ու դռները կոտրվեցին, մեր նստած տեղը կարծես երկրաշարժ լիներ։ Իսկ նավահանգիստը բավական հեռու է Հաճն թաղամասից», - պատմեց ականատեսը։ 

Բեյրութ

Պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցին, վնասվել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնակայանը, սակայն իրական ավերածությունների չափը դեռ ճշտվում։ 

Տեսանյութում՝ կադրեր Սուրբ Գևորգ եկեղեցուց։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս