Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում. նոր հրաման

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Արսեն թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում COVID-19-ով պայմանավորված սանիտարական կանոնները:

Մասնավորապես ասվում է, որ թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում:

«Հոգեհանգստի եւ թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվ ականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հաստատված հավելվածի 24-րդ կետի։ Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում»։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս