Նիկոլի գովքը անելու համար ուզում եմ ներողություն խնդրել Նապոլեոնից․ Լևոն Ջավախյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

24TV-ի եթերում գրող Լևոն Ջավախյանը, Հայաստանի ներքաղաքական կյանքին անդրադառնալով, մասնավորոպես նշեց.

«Էն գլխից ես ոգևորվել եմ էս հեղափոխությունով, որ հեղափոխություն էլ չէր, հեղաշրջում էր: Իմ մատն էլ է խառը էս ամենի մեջ: Ուզում եմ Նապոլեոն Բոնապարտից ներողություն խնդրել: Ինչո՞ւ: Ես ժամանակին Նիկոլի մասին գովք էի գրել և այդ ակնարկն ավարտել էի Նապոլեոն Բոնապարտի այն պատմությամբ, երբ քաղաքական նկատառումներով  Ավստրո-Հունգարիայի թագավորական ընտանիքի հետ ամուսական դաշինք էր կնքում, Ժոզեֆինային ասում է`ես քեզ սիրում եմ, բայց, ավաղ, քաղաքականությունը սիրտ չունի: Այդ ակնարկն ավարտում եմ`ասելով, որ սխալ էր Նապոլեոնը, երբ ասում էր, թե քաղաքականությունը սիրտ չունի. բա մեր Նիկոլն ի՞նչ է, նա հենց քաղաքականության սիրտն է: Էս հեղափոխությունը հակառակը ցույց տվեց: Հիմա ուզում եմ Նապոլեոնից ներողություն խնդրել ասելով` մեծն զորապետ, դու ճիշտ էիր, ինչպես միշտ, ես սխալ եմ: Այո՛, քաղաքականությունը սիրտ չունի, Նիկոլը մեր սիրտը կոտրեց:

Քոռեքոռ, գյոզեգյոզ Արևմուտքը բերեց Նիկոլին իշխանության: Էդ ամբողջ սցենարը գրված էր Արևմուտքում, և էդ սցենարով էլ իշխանության եկավ: Ըստ էդ սցենարի էլ՝ մեր կյանքի բոլոր բնագավառներում ինքը պարտքը տալիս է, և ըստ այդմ էլ, ձևավորվում են այդ բնագավառները: Նույնը նաև կրթական համակարգում է: Արևմուտքը դեմ է բոլոր ֆունդամենտալ երկրներին, որտեղ ազգայինը կա, որտեղ ընտանիքը մեծ դեր ունի, նաև ազգային պատմությունը: Արևմուտքը ուզում է էդ ամբողջը քանդի, գլոբալիզացիայի ենթարկի, այսինքն` բոլորին մաղի իր մաղով և ուրիշ տեսակ ժողովուրդ ստեղծի`իր կողմից ընդունելի: Ինչը ազգային է, ուզում են վերացնել, դրա համար էլ մեր կրթական համակարգից են բռնել: Բայց դա չի հաջողվի, իրենք հենց գնացին, իրենց հետ սրբվելու են իրենց դասագրքերը»:   

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս