Արամ Ա-ն Բեյրութում որոտացած պայթյունից տուժած Բուրջ Համմուտի հայահոծ թաղամասեր է այցելել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Բեյրութում որոտացած պայթյունից տուժած Բուրջ Համմուտի հայահոծ թաղամասեր է այցելել, տեղեկանում ենք Արամ Ա-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկացել է Սուրբ Աստվածածին Վանքում գտնվելու պահին, և միաբան մի քանի հայրերի ընկերակցութեամբ անմիջապես մեկնել է Բուրջ Համմուտի հայահոծ թաղամասեր, որոնք ևս մեծ վնասներ են կրել:

Նորին Սրբությունը Բուրջ Համմուտի քաղաքապետի եւ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ շրջել է հայահոծ թաղամասերում, հանդիպում ունեցել վիրավոր հայորդիների հետ, օրհնել նրանց, բարի ապաքինում մաղթել և տեղում ծանոթացել տիրող կացությանը:

--0--ԱՀ