Բեյրության պայթյունի հետեւանքով վնասվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

․

Երեկ Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոն համարվող Անթիլիասի մայրավանքը։

Վնասվել են Մայր Տաճարի դռները, ջահերը, պատուհանները, վեհարանի հայագիտական եւ մանկավարժական կենտրոնների շենքերը, Կիլիկիա թանգարանը։ Այս մասին հայտնում է Ciliciatv-ն։

--0--ԱՀ